«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Հաստատում ենք մեր անմնացորդ հավատարմությունը համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին

Հաստատում ենք մեր անմնացորդ հավատարմությունը համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին
10.12.2025 | 14:47

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհրդի նախաձեռնությամբ և Եզրաս սրբազանի օրհնությամբ Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում տեղի ունեցավ թեմի հոգևորականների, թեմական խորհրդի, տարբեր քաղաքների ծխական խորհուրդների ատենապետերի ու ներկայացուցիչների ժողով, որի ավարտին ընդունվեց համատեղ հայտարարություն:

Հայտարարություն

«Մենք՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևոր սպասավորներս, ծուխերի ատենապետերս և ներկայացուցիչներս՝ Վլադիվոստոկից մինչև Կալինինգրադ, Միջին Ասիայից մինչև Բելառուս և Մոլդովա, խորապես մտահոգված ենք և խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների որդեգրած հակասահմանադրական, հակաեկեղեցական, աստվածամերժ գործողությունները, հոգևորականների և եկեղեցասեր զավակների մտացածին մեղադրանքներով ապօրինիկալանավորումները:

Իշխանությունների այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը, երկպառակություն և թշնամանք են սերմանում հայ ժողովրդի մեջ։

Հանուն պետականության պահպանման, ազգի միասնության, հավատքի և Եկեղեցու անսասանության, հաստատում ենք մեր անմնացորդ հավատարմությունը համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և ազգընտիր հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Դիտվել է՝ 4157

Մեկնաբանություններ